Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Չեռնոբիլի ատոմակայանի համատեղ պաշտպանության մասին

Ռուսական կողմն ուկրաինացի զինվորականների հետ համաձայնության է եկել Չեռնոբիլի ատոմակայանում համատեղ անվտանգության վերաբերյալ, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուս զինվորականների կողմից Չեռնոբիլի ատոմակայանի վերահսկողության տակ առնելն իրականացվել է այնպես, որպեսզի դրա անվտանգությանը վնաս չհասցվի։ Կայանի անվտանգության գումարտակի ուկրաինական բաժանմունքի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրա էներգաբլոկների և սարկոֆագի համատեղ անվտանգության վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

«Մենք մտադիր ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը՝ տվյալ օբյեկտի անվտանգության ապահովման համար»,- նշել է նա։