Արցախը հանձնելուն ովքեր և ինչն է խոչընդոտում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը:

Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 15։00 ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Բիշարյանի նախագահությամբ, քննելու է Գառնիկ Իսագուլյանի կալանքի երկարացման դեմ պաշտպանի բողոքը։ Սերգեյ Շաքարյանցից հետաքրքվեցինք, թե որքանով է հավատում, որ արդարադատությունը կհաղթանակի, և դատարանը կառաջնորդվի օրենքով և ոչ հրահանգներով։

Անդրադառնալով Արցախում տիրող այսօրվա հումանիտար աղետին և Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին՝ բանախոսը արձանագրեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր անազատության մեջ են բոլոր նրանք, ովքեր պայքարել են Արցախի համար և երբեք գլուխ չեն խոնարհել թուրքի առաջ։ Սերգեյ Շաքարյանցը հիշեցրեց, որ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ նախորդ երեկոյան հրապարակել է կուսակցության հայտարարությունը, հետևաբար սա քաղաքական պատվեր է և կարելի է ենթադրել, թե ում կողմից։

Բանախոսի հետ խոսել ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների հայտարարությունների մասին և Ադրբեջանի կողմից առաջադրված 5 սկզբունքների մասին։ Որքանո՞վ են պատրաստ մեր իշխանությունները բավարարել այդ սկզբունքները և ինչի՞ դիմաց ․․․

Մանրամասները՝ տեսանյութում