Մարուքյանը պաշտոն է ստացել

Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Մարուքյանը։