Արցախի նախագահն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Արցախի նախագահի աշխատակազմի հայտնում են, որ քննարկվել են Հանրապետության անվտանգային ու հումանիտար խնդիրները, ստեղծված իրավիճակը, հաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական, բնակարանային խնդիրների լուծման հարցերին:

Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերին ու բարձրացված խնդիրներին առկա հնարավորությունների սահմանում պատշաճ լուծումներ կտրվեն: