Կադիրովը՝ Ուկրաինայում չեչեն ուժայինների նոր հաջողությունների մասին

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Չեչնիայի անվտանգության ուժերի նոր հաջողություններին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր քաջ եղբայր Բենոն շարունակում է Ուկրաինան Բանդերայից և ազգայնականներից մաքրելու իր փառավոր ճանապարհը: Այսօր նա ինձ զեկուցեց, որ այդ ուղղությամբ զգալի հաջողություններ են գրանցվել: Եվ ես շտապում եմ հայտնել, որ չեչեն մարտիկներն արդեն ամբողջությամբ շրջապատել են թշնամու դիրքերը և որևէ դիմադրության չեն հանդիպել»,- գրել է նա: