Ռուսաստանի զինուժը Ուկրաինայում ոչնչացրել է շուրջ 180 օտարերկրյա վարձկանների

Ռուսաստանի զինված ուժերի՝ Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոններին հասցված հարվածի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկան և զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հեռահար զինատեսակներով ռուսական զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնները Ստարիչի գյուղում և Յավորովսկի զորավարժարանում: Գրոհի արդյունքում ոչնչացվել է մոտ 180 օտարերկրյա վարձկաններ: Այս հաստատություններում կային օտարերկրյա վարձկանների պատրաստման և մարտական ​​համակարգման կետեր, ինչպես նաև բազա, որտեղ պահվում էին Արևմտյան երկրների կողմից Կիևին մատակարարված զենքն ու ռազմական տեխնիկան»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը: