Ադրբեջանի փախստականները կվերադառնան Հայաստա՞ն․ Որոնք են 5 պահանջները, որ Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի։ Նույն պահին Թուրքիայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ խաղաղության հաստատման համար իրենք Հայաստանին են փոխանցել 5 կետանոց պահանջներ։

  • Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում։
  • Հայկական զորքերի դուրսբերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է։
  • Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա։
  • Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
  • Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։

Սա թուրք-ադրբեջանական կողմի պատկերացրած հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզն է։

 

Նաիրի Հոխիկյան