Ուկրաինայում ազգությամբ հայ զինծառայող է զոհվել

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների ընթացքում զոհվել է Հակոբ Սեյրանի Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնել է «mozdok today» Instagram էջը։

 

View this post on Instagram

 

A post shared by г.Моздок (@mozdok_today)

Հակոբը ծնվել էր 1995 թվականին, Ռուսաստանի Մոզդոկ քաղաքի բնակիչ էր։ Նա ՌԴ զինված ուժերի ծառայող էր։

Հակոբ Ղազարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 13-ին, տեղի ժամանակով ժամը 13։00-ին։

Նշենք, որ Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում մարտի 3–ին էլ զոհվել էր քաղաքացի Վահիկ Սողոմոնյանը։ Նա Ուկրաինայի քաղաքացի էր։ Զոհվել էր Խերսոն քաղաքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում։