Ռուսաստանը վերսկսել է թռիչքները

Ռուսաստանը չեղարկել է դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Իրան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան չվերթերի սահմանափակումները։ Նախկինում արգելքը գործում էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Թռիչքները կիրականացվեն Ռուսաստանի Դաշնության և այդ երկրների միջև օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրերի շրջանակում։ Այնուամենայնիվ, դեռևս անհրաժեշտ է պահպանել «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից սահմանված միջոցառումները՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար, հայտնում է РБК-ը։