ՌԴ-ի բացած միջանցքներով ոչ մի խաղաղ բնակիչ դուրս չի եկել

Ռուսաստանի զինված ուժերը, որոնք հատուկ ռազմական գործողություն են իրականացնում Ուկրաինայում, խաղաղ բնակչության անվտանգ դուրս գալու համար մարդասիրական միջանցքներ են բացել Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքներում՝ Կիևում, Չեռնիգովում, Սումում, Խարկովում և Մարիուպոլում։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Խաղաղ բնակչության անվտանգ անցման համար հայտարարվել է լռության ռեժիմ, և ժամը 10:00-ից դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները», – հավելել է նա։

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռազմական ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ մարդասիրական միջանցքներով ոչ մի խաղաղ բնակիչ դուրս չի եկել այնպես, ինչպես վերջին չորս օրերին։ Ըստ այդ հայտարարության՝ ուկրաինացի ազգայնականներն արգելում են քաղաքացիներին լքել բնակության վայրերը՝ օգտագործելով նրանց իբրև «կենդանի վահան»։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆը և ԵՄը գնահատել են ՌԴի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։