Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ Ղրիմի հարցը քննարկելու հնարավորության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևի իշխանությունները կարող են քննարկել և փոխզիջում փնտրել, թե ինչպես են ապրելու Ղրիմում և Դոնբասի հանրապետություններում բնակվող մարդիկ։

Այսպես երկրի ղեկավարը պատասխանել է այս շրջանները ճանաչելու պատրաստակամության հարցին: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվան կարող է «մի պահ» դադարեցնել ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում, եթե Կիևը կատարի առաջադրված պայմանները՝ Ղրիմի ճանաչում որպես ռուսական, Դոնեցկի և Լուգանսկի ինքնիշխանության ճանաչում, ինչպես նաև Ուկրաինայի ոչ դաշինքային կարգավիճակի հաստատում։