Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը «համակարգող պետություն» հասկացության ներդրում է նախատեսում։

«Արձանագրությունը ներդնում է «համակարգող պետություն» հասկացությունը եւ նախատեսվում է, որ դրա հովանու ներքո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում՝ ՄԱԿ խաղաղապահ օպերացիաներում կիրառման համար»,- ասվում է բացատրական գրառման մեջ։

Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։