Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ  Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Դուդան նշել է.

«Լեհաստանը չի պատրաստվում մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին և այնտեղ չի ուղարկելու իր ռազմական տեխնիկան»։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիայի անվտանգությունը ապահովելու և  պատերազմի մեջ չներքաշվելու համար զորք ու սպառազինություն չի ուղարկի Ուկրաինա։

Մարտի 1-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Գերմանիան, ՆԱՏՕ-ն, այլ երկրներ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված ռազմական միջամտություն չեն ծրագրում։