Այս մարդն ընտրվել է Փաշինյանի կողմից և նրա մոտ աշխատելու է նախագահ․ Մամիջանյան

«Այս մարդն ընտրվել է  Փաշինյանի  կողմից և աշխատելու է Փաշինյանի մոտ նախագահ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում  նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Հայկ Մամիջանայնը՝ խոսելով ՀՀ նախագահի պաշտոնում ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի մասին։

Հայկ  Մամիջանյանի խոսքով՝  ոչ միայն ընդդիմությունն է բոյկոտել ՀՀ  նախագահի ընտրության գործընթացը,  այլ Հայաստանում, առհասարակ,  ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։

«Սա նոնսենս է, ես էսպիսի բան չեմ մտաբերում, որ, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվի միայն իշխող  կուսակցության ձայներով, որովհետև ինքը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանն է, այլ Նիկոլ Փաշինյանի իրավունքների պաշտպանն է։ Նույնը լինելու է նախագահի պարագայում»,-ասաց Հայկ  Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը: