Թրամփը մեղադրել է Բայդենին, ՆԱՏՕ-ին և Արևմուտքին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին, ՆԱՏՕ-ին և արևմտյան երկրներին, որ նրանք թույլ են տվել, որ լարվածությունը սրվի Ուկրաինայում։ Հանրապետականի հայտարարությունը երեքշաբթի օրը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։ Հրում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայում այժմ պատերազմ չպետք է լիներ, – ասել է Թրամփը: -Մարդկության համար սարսափելի է, որ Բայդենը, ՆԱՏՕ-ն և Արևմուտքը այդպես նողկալի կերպով ձախողվեցին՝ թույլ տալով, որ այն սկսվի»:

«Կոշտ ու ուժգին լինելու փոխարեն նրանք գլոբալ տաքացումը անվանեցին համաշխարհային անվտանգության հիմնական սպառնալիքը, զրկեցին Միացյալ Նահանգներին էներգետիկ անկախությունից, այնուհետև Եվրոպային, ԱՄՆ-ին և մնացած աշխարհին կախման մեջ դրեցին ռուսական նավթից», – ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրները Ուկրաինայում Ռուսաստանի ղեկավարությանը հնարավորություն են տվել «հասնելու այն ամենին, ինչ ուզում է»։