ՌԴ ԱԳՆ–ն՝ Լավրովի ինքնաթիռի համար երկինքը փակելու Բորելի խորամանկության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին մեղադրել է խորամանկության մեջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ժնև (ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ) չկայացած այցի պատճառների բացատրության պատճառով:

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին չի արգելել մեկնել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին:

«Ռուսական կողմը երկու երթուղի էր մշակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության համար՝ Համաշխարհային կազմակերպության Ժնևի բաժանմունքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի և զինաթափման հարցերով կոմիտեի նիստին մասնակցելու կապակցությամբ: Թռիչքն արգելել են Լեհաստանն ու Էստոնիան։ ՄԱԿ–ի քարտուղարությունն իմացել է այդ մասին։ Միաժամանակ երկու երկրներն էլ հղում էին կատարում ԵՄ պատժամիջոցներին»,–գրել է Զախարովան իր Telegram–ալիքում։

Նա եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին մեղադրել է խորամանկության համար։

«Այսպես ուրեմն, պարոն Բորել, ձեր կեղծավորությունը կայանում է նրանում, որ երբ մեր երկրի համար ծայրահեղ կարևորության անվտանգային հարցերի շուրջ Սերգեյ Լավրովը հարցնում էր ամեն երկիր դիրքորոշումը, ԵՄ բոլոր անդամների փոխարեն Դուք պատասխանեցիք։ Չնայած ոչ անձամբ Ձեզ, ոչ էլ ԵՄ–ին` որպես կազմակերպություն, ոչ ոք չի հարցրել… իսկ երբ այդ նույն երկրները մերժեցին պատվիրակության մուտքը Ժնևում ՄԱԿ-ի միջոցառումներին՝ Ձեր կողմից հնչեցված եմ սահմանափակումների հետ կապված, Դուք ասացիք, որ դա նրանց ինքնիշխան որոշումն է։ Խորամանկություն կեղծավորյաց»,–գրել է Զախարովան։

Ժնևում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Լավրովի այցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ և զինաթափման խորհրդաժողովին չեղյալ է հայտարարվել ԵՄ մի շարք երկրների կողմից նրա ինքնաթիռի թռիչքի սահմանափակման պատճառով:

ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը նախատեսված էր մարտի 1-ին։ Լավրովը պետք է երեքշաբթի առավոտյան ելույթ ունենար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում։