Ուկրանիայի ԶՈՒ-ի ելքն Ազովի ծով ամբողջովին փակ է. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի ելքը դեպի Ազովի ծով այսօրվա դրությամբ ամբողջովին փակվել է ռուսական բանակային ստորաբաժանումների կողմից։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջապահ ստորաբաժանումները դուրս են եկել Դոնեցկի շրջանի վարչական սահման ու միացել են Ռուսաստանի բանակային ուժերի հետ, որի արդյունքում Ուկրաինային զրկել է Ազովի ծով դուրս գալու ելքից», – ասել է նա։