Ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել

Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել։ Կողմերը շփվել են երեք ժամ։

Հանդիպումն անցկացվում է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։

Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է. «Դուք կարող եք ձեզ լիովին անվտանգ զգալ։ Դա մեր սուրբ պարտականությունն է»։