Ռուսաստանն Ուկրաինայում ադրբեջանական կործանիչներ է ոչնչացրել

Ռուսական զինուժը ոչնչացրել է Ուկրաինայում վերանորոգվող ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական 3 ինքնաթիռ: Այս մասին գրում է թուրքական «Yeniakit» թերթի կայքը՝ հղում անելով ռուսական մամուլին:

Նշվում է, որ ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները գտնվել են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական ընկերությանը՝ «Ուկրոբորոնպրոմ»-ին պատկանող Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում, որը Ուկրաինայի այլ ռազմական օբյեկտների հետ միասին թիրախավորվել էր ռուսական օդատիեզերական ուժերի կողմից:

Նշվում է, որ «Ուկրոբորոնպրոմ»-ի նախորդ ամիս տեղի ունեցած հավաքի առիթով հրապարակված լուսանկարներում երևում է Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող առնվազն 3 նման ինքնաթիռ: Նշվում է, որ դրանք օգտագործման համար ոչ պիտանի են դարձել ռուսական ուժերի կողմից Լվովի գործարանին հասցված հրթիռային հարվածների արդյունքում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am