Ադրբեջանում դատում են ևս երկու հայ գերիների

Ադրբեջանում կայացել է երկու հայ գերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։

Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է, այսպես կոչված, ահաբեկչության մեջ։ Նիստը կայացել է Սադունչինի շրջանային դատարանում։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, պետական մեղադրողն առաջարկել է Սարգսյանին դատապարտել 20, իսկ Ռաֆայելյանին՝ 19 տարվա ազատազրկման։ Դատախազը նաև պնդել է, որ հայ գերիները պատիժը կրեն խիստ պայմաններով ուղղիչ գաղութում։

Երկու հայ գերիներին շինծու գործերով մեղադրում են Ադրբեջանի սահմանը անօրինական հատելու, անօրինական ձևով զենք կրելու և Քարվաճառի շրջանում ականապատման աշխատանքներ իրականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ 2021թ․ ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ շրջափակվել և գերեվարվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից։ ՀՀ ՊՆ-ը նշել էր, որ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում։

 Աղբյուրը՝ https://www.pastinfo.am/hy/news/2022/02/28/59ygm07pk/1355943