Իրանի նախագահն ու արտգործնախարարը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով

Երեկ ԻԻՀ նախագահին տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների և մառախուղի պատճառով վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանի Դիզմար անտառում։ Այս մասին գրում է ParsToday-ը:

Նախագահ Ռաիսին մեկնել էր Իրանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու Ադրբեջանի հետ սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը։

Էբրահիմ Ռաիսիից բացի, ուղղաթիռում եղել են նաև ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետը, Արևելյան Ատրպատականի  նահանգապետը։
Այս լուրը տխրեցրեց Իրանի ժողովրդին։ Էբրահիմ Ռայիսին ամենասիրված նախագահներից մեկն էր, ով իր նախագահության ընթացում կարողացավ շահել հասարակության բոլոր խավերի, հատկապես՝ բանվոր դասակարգի սերը։

Ռաիսին ժողովրդական մարդ էր, ով ապրում էր պարզ կյանքով, և աշխատում անգամ առանց հանգստյան օրերի։ Իրանցիների համար շատ դժվար էր նման ղեկավար կորցնելը։ Ուղղաթիռի վթարի օրը, երեկոյան, մարդիկ հավաքվեցին երկրի տարբեր շրջանների մզկիթներում ու աղոթավայրերում՝ մասնակցելու հավաքական աղոթքներին։

Իսկ հիմա այն մասին, թե ի՞նչ է նախատեսում ԻԻՀ Սահմանադրությունը նման իրավիճակում։

ԻԻՀ Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում,   նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։ Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։