Եվս 16 ուկրաինացի սահմանապահներ վայր են դրել իրենց զենքերը

«Նորմալ են վերաբերվել, չեն ծեծել կամ գոռացել»։ 16 ուկրաինացի սահմանապահներ, որոնցից 5-ը՝ ժամկետային զինծառայողներ, Ղրիմից զանգահարել են իրենց ծնողներին և ասել, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է։ Նրանք շուտով տուն կվերադառնան։ Գրում է  ВЕСТИ.ru-ն:

Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո ուկրաինական հրամանատարությունը մոռացել է իր զինվորականների մասին։ «Չոնգարի» անցակետում նրանք վայր են դրել  զենքերը։ Սահմանապահները, որոնցից շատերը 20 տարեկան չկան, պատմել են, որ իրենց երկրում կարգուկանոնը շատ զինվորականների սրտով չէ, իսկ նախագահը, ում հետ մեծ հույսեր էին կապում, խախտեց  բոլոր սպասելիքները։