Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին

Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիի»ն։

«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելիս ինքը «կառաջնորդվի բացառապես Վրաստանի շահերով»։