Մեծ Բրիտանիան սառեցնում է ռուսական «ՎՏԲ բանկ»-ի բոլոր ակտիվները

Մեծ Բրիտանիան սառեցնում է ռուսական «ՎՏԲ բանկ»-ի բոլոր ակտիվները: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Պատժամիջոցները կազդի նաեւ Բելառուսի վրա: Բրիտանիան սառեցնում է մի շարք անհատների և իրավաբանական անձանց ակտիվները:

Բրիտանիան արգելում է բարձր տեխնոլոգիաների արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև պատժամիջոցներ է նախատեսում կիրառել Aeroflot ընկերության դեմ: