Ռուս զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, չորս «Բայրաքթար»

Ռուսաստանի զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 օբյեկտ, ռուս զինծառայողները 3 ուկրաինական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ են խոցել, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռազմական հատուկ գործողության սկզբից խոցվել է երկու Су-27, երկու Су-24, մեկ ուղղաթիռ և Ուկրաինայի զինված ուժերի չորս «Բայրաքթար ТБ-2» անօդաչու թռչող սարք»,- ասել է Կոնաշենկովը։

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների առջև մեկ օրվա համար դրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են»,- ասել է նա։