Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալո´ւ ենք

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում «Բզկտված Արցախ, վերադառնալո՛ւ ենք» խորագրի ներքո ներկայացնում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղը․

«ԿԱՐՄՐԱԿՈՒՃ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։

Գյուղը տեղաբաշխված է կենտրոնական հարավ-արևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ հեռավորութան վրա։

Կարմրակուճը լեռնային է, ունի 636 հա տարածք, որից 306 հա գյուղատնտեսական նշանակություն, 296 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում առկա են 4 աղբյուրներ` «Կիրմրակույճ», «Մեծ», «Մեղր» և «Կարմիր քար» անվանմամբ։ Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (19-րդ դար), խաչքարեր (19-րդ դար), գյուղատեղի (10-12-րդ դարեր), բերդ «Վնեսա» (10-12-րդ դարեր)։

Օկուպացիայից առաջ, գյուղում ապրում էր 145 մարդ, կար 52 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ»։