Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն պատասխանել է ադրբեջանցի պատգամավորների՝ Կապույտ մզկիթի վերաբերյալ հայտարարությանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հրապարակել է մեր երկրում ԻԻՀ դեսպանության արձագանքը՝ Կապույտ մզկիթի վերաբերյալ։

«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է՝ դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե իբր ձերն է»,- գրել է Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում։