Կառավարության դիրքորոշումն այն է, որ շուկան բացվի թուրքական ապրանքների համար․ Վահան Քերոբյան

Մենք չենք երկարացրել թուրքական ապրանքների արգելքը, և հետևաբար շուկան կարող է ողողված լինել այն ապրանքներով, որոնց մասին դուք նշեցիք։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով երկրում մեծ քանակությամբ ներկրվող, այդ թվում՝ թուրքական ծագման ապրանքների մասին հարցին։ Նա պարզաբանել է, որ այսօրվա կառավարության դիրքորոշումն այն է, որ շուկան բացվի թուրքական ապրանքների համար։

«Ցանկացած մարդ աշխատում է, որ չլինի մրցակցություն և ցանկացած մրցակցությունից խուսափում է․․․ և այդ անհանգստության տակ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է ռացիոնալ հատիկը», – նշեց Քերոբյանը։