Պուտինը Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Տեղեկությունը հայտնում են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան` պաշտոնական այցով։ Ռուսական կողմը նաև հայտնում է, որ Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը։

Հիշեցնենք` վաղը` փետրվարի 22-ին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։