Կարո՞ղ եք գուշակել՝ ինչով են պայմանավորված Ադրբեջանի հայտարարությունը և գրեթե ամենօրյա ռազմական սադրանքները Արցախում
Իրավիճակը ռուս-ուկրաինական ուղղությամբ զարգանում է վատագույն սցենարով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գիշերը հայտարարում է, որ պատերազմը գրեթե անխուսափելի է։
Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները որոշում են շտապ տարհանել խաղաղ բնակիչներին դեպի Ռուսաստան։
Լուգանսկը և Դոնեցկը ամբողջ գիշեր ենթարկվում են հրետանային հարվածների։
Ռուսաստանում տեղի է ունենում պահեստազորայինների մասնակի զորակոչ։
ԱՄՆ-ից դեպի Արևելյան Եվրոպա շտապ տեղափոխվում են լայնածավալ ռազմական և զինվորական ռեսուրսներ։
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարում է , որ երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա «չափազանց կարևոր» հայտարարությամբ (ենթադրաբար Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչում)։
…
Իսկ հիմա “вопрос на засыпку” մեր հասարակության մեջ «բուն» դրած ադրբեջանասեր բիոզանգվածի ներկայացուցիչներին և հայաստանյան գերսուպերխաղաղասեր և գերսուպերանադեկվատ իշխանություններին։
Կարո՞ղ եք գուշակել, ինչով՞է պայմանավորված ադրբեջանական իշխանությունների գրեթե ամենօրյա ռազմական սադրանքները Արցախում և ինչով՞է պայմանավորված ադրբեջանցիների հայտարարությունը առ այն, թե իբր հայկական կողմը վերջին օրերին նտենսիվ գնդակոծում է իրենց դիրքերը։
Կարո՞ղ է մի քիչ «զոռ տաք» ձեզ ու սկսեք սթափ մտածել…հհնն՞
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից