Ալեն Սիմոնյանը փոխել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետին

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանն ազատվել է պաշտոնից, մեկ այլ հրամանագրով նոր պետ է նշանակվել Արամ Պողոսյանը։

Հետաքրքրական է, որ Ռոմիկ Մարգարյանը պաշտոնից ազատվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է` «ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով»։

Նշենք, որ Ռոմիկ Մարգարյանը թիկունքի պետ էր նշանակվել 2018թ–ի սեպտեմբերի 28–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։