Պուտինը հանձնարարել է կազմակերպել փախստականների ընդունելությունը

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փախստականների անսպասելի մեծ հոսքի հետ կապված դաշնային կենտրոնի միջոցով շրջանին շտապ օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը հեռախոսով խոսել է ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ և նրան հանձնարարել շտապ թռչել Ռոստովի մարզ տեղում աշխատանքներ կազմակերպելու՝ կացության պայմաններ ստեղծելու, տաք սնունդ տրամադրելու և անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ բժշկական օգնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։