«Ադրբեջանը հանցագործ երկիր է». Մարսելի հայերը ֆուտբոլային խաղի ժամանակ ակցիա են իրականացրել (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Վելոդրոմ» մարզադաշտում, Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ ընդունել է ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին և 3:1 հաշվով հաղթանակ տարել:

«ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ, Մարսելի հայերը ֆուտբոլային խաղի ժամանակ ակցիա են իրականացրել. նրանք ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները, պաստառներ պարզել «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է», «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը», «Շուշի, ոչ Շուշա» գրություններով։