Այս գործողությունն ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին

Արցախի Մարտակերտի շրջանում Մաղավուզի բնակիչները փակել են դեպի ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառ ուղևորվող թշնամական ռազմական ավտոշարասյան ճանապարհը՝ ստիպելով վերջինիս մի մասին հետ շրջվել և վերադառնալ։

Առաջին հայացքից փոքրիկ քայլ թվացող այս գործողությունն այն «առաջին ծիծեռնակներից» է, որը ավետում է բռնազավթիչների դեմ պայքարը շարունակելու պատրաստակամության ու կամքի մասին։

Սա նշանակում է, որ Հավերժական Հայաստանը երբեք չի կարող հաշտվել բարբարոսների՝ մեզ պարտադրվել փորձվող թշնամական օրակարգի հետ և կրկին ձեռնամուխ է լինելու հաղթական ազատագրական պայքարի։

#հավերժականՀայաստանը 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից