Աշոտ Խաչատրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։

Կենսագրությունը

Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ):

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան:

1987 թվականինավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:

1989-1993 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:

1996-1999 թթ.սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:

1987-1989 թթ. | 1990-1992 թթ.

աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ.

աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:

2004-2010 թթ.

զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

2020 թվականի հուլիս-հոկտեմբեր

օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

2022 թվականի փետրվարի 15-ին

ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: