Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ»: