Կանադան Ուկրաինային մահաբեր զենքեր կտրամադրի

Կանադայի իշխանությունները որոշել են Ուկրաինային տրամադրել 7,8 մլն կանադական դոլարի (6,1 մլն դոլար) մահաբեր զենք։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես հավանություն տվեցի Ուկրաինային մահաբեր զենքի և զինամթերքի հատկացմանը 7,8 միլիոն կանադական դոլարի չափով»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո։

Նախկինում Կանադայի իշխանությունները հայտարարել էին միայն ուկրաինական բանակի համար համազգեստի և այլ սարքավորումների մատակարարման մասին։

Կանադայի կառավարությունը նաև 500 միլիոն կանադական դոլարի (392,5 միլիոն դոլար) վարկ կտրամադրի Ուկրաինային, ասել է Թրյուդոն։

«Այսօր փետրվարի 14-ին մենք հայտարարում ենք, որ Կանադան մինչև 500 միլիոն կանադական դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինայի կառավարությանը», – ասել է նա։ Վարչապետը հավելել է, որ սա Կիևին օգնության լրացուցիչ փաթեթ է։

Հունվարին Օտտավան արդեն Ուկրաինային տրամադրել է 120 մլն կանադական դոլարի վարկ (այն ժամանակ $96,2 մլն)՝ աջակցելու իր տնտեսական կայունությանը և բարեփոխումներին։