Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ խոսքերը

Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ։

Հավանաբար քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։

Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն’ «հարգանք» բնորոշումը։

#բիզիմդիր 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից