Թուրքիայում կանայք թավաներով ու կաթսաներով բողոքել են գնաճի դեմ

Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ, գրում է Էրմենիհաբերը։

Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թանկացման դեմ:

Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ կանանց ձեռքին առարկաներ կան, որոնք կարող են մարդկանց վնասվածքներ հասցնել:

Կանայք իրենց ակցիան անցկացրել են փողոցում երգի, պարի ու ոստիկանական պատի ուղեկցությամբ:

Ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ երկրում 2021-ին գրանցվել է ռեկորդային 36.08 տոկոսանոց գնաճ: