Իրավական համակարգի ողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է փաստաբան Աննա Ծառուկյանը։ 

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք դատական համակարգի՝ իշխանությունների կողմից վերահսկվելու մասին։ Մասնավորապես անդրադարձանք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, LIVEnews.am կայքի համակարգող Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրեական գործերին և կալանավորմանը։ Առաջին ատյանի դատարանի կալանավորման և գրավի կիրառման միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով նիստերը երրորդ անգամ հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով, և Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը հիմնավոր կասկածներ ունի, որ դրանք միտումնավոր են հետաձգվում։ Կասկածելի է նաև այն, որ դատական գործերը մակագրվում են հենց այն դատավորներին, որոնք առնչություն ունեն ՔՊ-ականների հետ՝ նրանց իրավախորհրդատուն են կամ նրանց իշխանությունում նախկինում պաշտոններ են զբաղեցրել։ Եվ պատահական չէ, որ այդ դատավորները մերժելով ինքնաբացարկի միջնորդությունները՝ իշխանահաճո որոշումներ են կայացնում։ Աննա Ծառուկյանի համոզմամբ՝ ամեն ինչ արվում է Գառնիկ Իսագուլյանին հնարավորինս երկար պահելու և լռեցնելու համար, և այդ նպատակով այսօր դատական նիստ է նշանակված՝ նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք դատավորների և քննիչի կեցվածքից, որոնք կողմնակալ են և ակնհայտ է, որ իշխանությունների պատվեր են կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում