Տավուշի Բերքաբեր բնակավայրում և Արմավիրի Ջանֆիդա համայնքում գործարկվելու է շչակ

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը և հորդորում է չանհանգստանալ: