Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ալեքսանդր Կոչուբաեւից։

Նշենք, որ այսօր Մանթաշյանի գործով նախնական դատական նիստն էր, որի ընթացքում փաստաբանը միջնորդեց դատարանին՝ ազատ արձակել Մանթաշյանին՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։