Քոչարյանի գործով դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քննվող Ռոբերտ Քոչարյանի (ԵԴ/0253/01/19) գործով հերթական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց։ Նիստն ընդմիջվել էր, քանի որ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը չէր ներկայացել։ Ընդմիջմանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։
Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։