Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Արմեն Չարչյան (տեսանյութ)

Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց երկու փաստաթղթով. առաջինը ՍԴ որոշմամբ, որ ինձ որպես ԱԺ պատգամավորի իրավունք չունեին կալանավորելու, և երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ անդրադառնալով իրեն ամիսներ շարունակ անազատության մեջ պահելուն: «Նկատելիորեն բարելավվել է առողջական վիճակս: Եթե նկատեցիք՝ քայլելը դեռևս մի քիչ դժվար է, բայց կարող եմ գալ ԱԺ աշխատանքի, միաժամանակ կարող եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: ԱԺ-ում աշխատանքը իմ առաջնահերթությունը չէ, առաջնահերթությունը, իհարկե, բժշկությունն է»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, թե իշխանությունները պայման են դրել իր առջև, և պատրաստվում է վայր դնել մանդատը, նա արձագանքեց. «Ես իշխանությունների հետ որևէ կապ ոչ ուղղակի, ոչ էլ քողարկված չեմ ունեցել: Իշխանությունները չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ ինձ հետ, այդ ամենը մտացածին հերյուրանքներ են: Դրան ես արձագանքել են Մարտ Տվենի խոսքով․ «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:

Մանրամասները՝ տեսանյութում