Երևանի ավագանին երեք փոխքաղաքապետներ ընտրեց

Այսօր՝ փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում ընտրվեցին երեք փոխքաղաքապետներ՝ Ստեփան Մաչյանը (կվերահսկի քաղաքաշինության ոլորտը), Սուրեն Գրիգորյանը (կվերահսկի իրավունքի, առևտրի, գովազդի ոլորտները) և Գևորգ Սիմոնյանը (կվերահսկի առողջապահության և սպորտի ոլորտները)։

Նշենք, որ Գևորգ Սիմոնյանը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի առողջապահության փոխնախարարի, Սուրեն Գրիգորյանը՝ արդարադատության փոխնախարարի, իսկ Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։