Կարսի ղեկավարությունը Թուրքիայի առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ սահմանի բացումը

Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ:

Տեղական «KarsGazete» լրատվական կայքի հրապարակման մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ պատվիրակությունը նախարար Մուշի հետ մտքեր է փոխանակել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը: