Ադրբեջանը տանկային վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանը տանկային վարժանքներ է անցկացնում: Այս մասին, լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնում է այդ երկրի ՊՆ-ը:

Հաղորդվում է, որ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ սկսվել են տանկային վարժանքներ։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում է , որ շեշտը դրված է դժվարամատչելի վայրերում տանկային զորավարժությունների կատարելագործման վրա, մարտական պայմաններում որոշումներ կայացնելու և ղեկավարելու հրամանատարների հմտությունների կատարելագործման վրա: