Պեկինի օլիմպիական խաղերին չմասնակցելը արդեն դիտարկում եմ որպես բոյկոտ Չինաստանի նկատմամբ

Փաստորեն մենք բոյկոտեցինք Պեկինի Օլիմպիական խաղերը՝ Արևմուտքի օրինակով:

Համաձայն այդ օրինակի, սպորտսմենները մասնակցում են՝ իշխանությունները դիվանագիտական բոյկոտ են հայտարարում (կամ բոյկոտում են առանց հայտարարելու այդ մասին) և պատվիրակություններ չեն ուղարկում:

Եթե նախորդ երեք դեպքերում՝ հակաչինական «Կրոնական ազատության ալիանսին» միանալը, Թայվանի էկոնոմիկայի նախարարին Հայաստան հրավիրելը և «Գոտի և Ճանապարհ» նախագծի նկատմամբ սառը և կրավորական կեցվածքը դիտարկում էի որպես անհեռատեսություն, ապա Պեկինի օլիմպիական խաղերին չմասնակցելը արդեն դիտարկում եմ որպես բոյկոտ Չինաստանի նկատմամբ: Ընկալում կա, որ մեր արտաքին քաղաքականությունը որդեգրել է հստակ հակաչինական դիրքորոշում:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից