Արցախում կորոնավիրուսի 74 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում փետրվարի 4-ին կատարվել 190 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։