2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 17

Սկիզբը` այստեղ 

ԱՄՆ-ը մատնել է Ուկրաինայում առաջիկայում սադրանք իրականացնելու իր մտադրությունը, նույնիսկ դրա սցենարը` օտար դրոշի ներքո…. Դատելով ամենից, այդ սադրանքը, եթե, այնուամենայնիվ, իրականացվի, լինելու է այն կայծը, որից բռնկվելու է ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի բոցը:

Բնականաբար, Միացյալ Նահանգները չի հայտարարել, որ ինքն է պատրաստվում սադրանքի այդ սցենարն իրականացնել` օտար դրոշի ներքո ռազմական գործողության իրականացումն Ուկրաինայի կամ թեկուզ միայն նրա զինված ուժերի նկատմամբ, այլ դա վերագրել է Ռուսաստանին և այդպիսով մատնել իր մտադրությունը:

ԱՄՆ-ում ներկայացված սցենարը՝ իբր Ռուսաստանի գլխավորությամբ Ուկրաինայի դեմ օպերացիա նախապատրաստելու, զարմանալի չէ։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին նշված է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան երեկվա հայտարարության մեջ` հրապարակված դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Մենք զարմացած չենք փետրվարի 3-ին Պետդեպարտամենտի և Պենտագոնի մամուլի քարտուղարների հնչեցրած նոր «ստեղծագործական» սցենարի ի հայտ գալով` իբր Ռուսաստանի առաջնորդությամբ «օտար դրոշի ներքո» Ուկրաինայի դեմ գործողություն նախապատրաստման վերաբերյալ,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:- Սա բնորոշ է ԱՄՆ-ին»:

«Միջազգային հանրությունը հիշում է, թե ինչ կեղծիքների հիման վրա են ամերիկացիները ռազմական ինտերվենցիաներ իրականացրել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Քոլին Փաուելի (ԱՄՆ նախկին պետքարտուղարի.- ՏԱՍՍ-ի նշում) հայտնի փորձանոթը,- նշել է դեսպանատունը:

Խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Փաուելի թափահարած, Իրաքում իբր կենսաբանական զենքի առկայության մասին վկայող «սիբիրախտով» փորձանոթի մասին է, որն ԱՄՆ-ը պատրվակ ծառայեցրեց Իրաք ռազմական ներխուժման համար: 2002թ. ԱՄՆ վարչակազմը լայնածավալ արշավ սկսեց՝ ապացուցելու, որ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմը քիմիական և կենսաբանական զենք է մշակում:

2003թ. փետրվարի 5-ին Փաուելը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ցույց տվեց փորձանոթ, որն իբր պարունակում էր սիբիրյան խոցի սպորներ: Պետքարտուղարն այնուհետ վստահեցրել է, որ ԱՄՆ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Իրաքն ունի կենսաբանական զենք։ Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ներխուժեցին Իրաք՝ պայքարելու Հուսեյնի ռեժիմի դեմ: Գործողության ընթացքում Իրաքում կենսաբանական կամ քիմիական զենք չհայտնաբերվեց։ Հետագայում պարզվեց, որ Փաուելի փաստարկները հիմնականում սխալ կամ կեղծված էին, իսկ վարակով փորձանոթը` կեղծ, այսինքն` այն սիբիրյան խոցի սպորներ չի պարունակել:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «New York Times»-ը և «The Washington Post»-ը երեկ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի որոշ անանուն աղբյուրներին, տարածել են այն անհիմն ու կեղծ պնդումը, թե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելու պատրվակ ստեղծելու համար նախապես պատրաստել է հորինված տեսանյութ, ըստ որի, ուկրաինական ուժերը հարձակվում են խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի Դաշնությունում կամ Դոնբասում: Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնն ու Պետդեպարտամենտը։ Միաժամանակ, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հրաժարվել է որևէ ապացույց ներկայացնել։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում նյութեր են հրապարակվում Ուկրաինա «ներխուժելու» Ռուսաստանի պլանների մասին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում անհեթեթություն է անվանել Վաշինգտոնի այն հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստում է կեղծ տեսանյութեր Դոնբասում ուկրաինական զորքերի հարձակման մասին, որպեսզի այդ «հարձակումը» որպես պատրվակ օգտագործի Ուկրաինա ներխուժելու համար։

«Ես կարդացի, դիտեցի համացանցում Պետդեպարտամենտի ինչ-որ հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը Դոնբասի վրա ուկրաինական զորքերի իբր հարձակման կեղծ տեսանյութեր է պատրաստում,- նույն հարցազրույցում  ասել է Լավրովը:- Դե, ես չգիտեմ, զառանցականությունն այս կարգի հերյուրանքների, և դրանք օրեցօր դառնում են ավելի շատ, ակնհայտ է ցանկացած շատ թե քիչ փորձառու քաղաքագետի համար»:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովն ավելի վաղ նման տեղեկությունը որակել է լարվածության անհիմն սրում։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում, միաժամանակ չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

Թերևս արդեն ավելորդ է ասել, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի, և որ այդ պատերազմը (միանգամայն սպասելի է, որ այստեղ թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքով` զուգահեռաբար ռուս- թուրքական…) Ռուսաստանին վնասելու, երկրում իրավիճակն ապակայունացնելու և «գունավոր հեղաշրջում» իրականացնելու դիտավորությամբ, հեռահար հաշվարկով հենց ԱՄՆ-ին է պետք: Մինչդեռ աշխարհում ամենաշատը հենց Ռուսաստանն է ցանկանում խուսափել այդ պատերազմից` գիտակցելով իր դեմ դավադրաբար լարված ծուղակի նպատակը և զգուշանալով դրա հետևանքներից` հազարավոր զոհեր, պատերազմական ահռելի ծախսեր, բյուջեի և երկրում սոցիալ- տնտեսական վիճակի վատացում, ներքին դժգոհության աճ և ապստամբության վտանգ:

Կարելի է արդեն ուրվագծել ամերիկա- ուկրաինական կամ ամերիկյան սադրանքի հնարավոր սցենարները.

1․ Ուկրաինայի զինված ուժերը կամ Ուկրաինայի դրոշի ներքո ամերիկյան հատուկ ջոկատայինները կարող են հարվածել Դոնեցկի կամ (և) Լուգանսկի հանրապետություններին, ներկայացնել դա իբր օտար դրոշի ներքո Ռուսաստանի զինված ուժերի հարված (սադրանք): Խոսքը ոչ թե ինքնաձիգներով հրաձգության, որը Դոնբասի դեմ գրեթե ամեն օր է արձանագրվում ու դարձել է սովորական, այլ առավել մահաբեր, ծանր զինատեսակներով, հնարավոր է նույնիսկ տանկերի կամ ավիացիայի կիրառմամբ լուրջ հարվածի մասին է, որը, բնականաբար, տեղիք կտա Դոնեցկի, Լուգանսկի պաշտպանների պատասխան հարվածին և այդպիսով կլինի հետագա մեծամասշտաբ պատերազմի կայծը:

2․ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կամ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության դրոշի ներքո Ուկրաինայի զինված ուժերը կամ ամերիկյան հատուկ ջոկատայինները կարող են սադրանք իրականացնել Ուկրաինայի ուղղությամբ, որից հետո Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է շատ արագ «պատասխան» հարված տալ Դոնեցկին, Լուգանսկին կամ նույնիսկ Ռուսաստանին` հայտարարելով, թե օտար (Դոնեցկի կամ Լուգանսկի) դրոշի ներքո և սադրանքի նպատակով Ռուսաստանն է հարվածել Ուկրաինային:

3․ Քիչ հավանական, բայց ընդհանրապես բացառված չէ ուկրաինա- բելառուսական սահմանային հատվածում բելառուսական դրոշի ներքո սադրանքի իրականացումը` հարված հասցնելն Ուկրաինայի ուղղությամբ, իսկ այնուհետև «պատասխան» հարվածը Ռուսաստանին, գրեթե ողջ աշխարհով մեկ ճչալով, թե Ռուսաստանն է Բելառուսի դրոշի ներքո սադրանք իրականացրել Ուկրաինայի նկատմամբ: Թերևս նպատակ կա պատերազմում ընդգրկել նաև Բելառուսին, և միգուցե դրանից է բխում Պետդեպարտամենտի 2022թ. հունվարի 31-ի հրամանը, որով Բելառուսում գտնվող ԱՄՆ պետծառայողների ընտանիքներին կարգադրվել է հեռանալ երկրից:

Բացի վերոնշյալից, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված է նաև. «Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի կողմից «անսովոր և մտահոգիչ ռազմական ակտիվության» պայմաններում Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները կամ այնտեղ մեկնել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ իրավիճակը տարածաշրջանում «անկանխատեսելի է»:

«Անսովոր և մտահոգիչ» ռազմական ակտիվությունը, ինչպես հայտնի է, «Դաշնակցային վճռականություն» անվամբ բելառուսա- ռուսական համատեղ զորավարժություններն են, որոնք ընթանում են այժմ և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեն փետրվարի 20-ին: Հիշենք, որ Պետդեպարտամենտն ավելի Ուկրաինայում գտնվող իր դիվանագիտական հաստատությունների բոլոր ամերիկյան աշխատողների ընտանիքներին էր կարգադրել պարտադիր կարգով հեռանալ երկրից, իսկ նշված հաստատությունների ոչ այնքան կարևոր գործառույթներ կատարող աշխատակիցներին` կամավորության սկզբունքով:

Ուկրաինան, ինչպես նաև նրան զինող, այլ կերպ աջակցող, խրախուսող, հովանավորող ու պատերազմի մղող Միացյալ Նահանգները քանիցս հայտարարել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը հնարավոր է ցանկացած պահի: Իրականում Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ցանկացած պահի հնարավոր համարում ուկրաինական, ամերիկյան կամ ուկրաինա- ամերիկյան սադրանքը, ապա և Ուկրաինայի հետ լայնամասշտաբ պատերազմը:

Վերոնշյալի մասին է հուշում նաև այն փաստը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չնայած ռուս- չինական բանակցությունների օրակարգի չափազանց հագեցած լինելուն ու Ռուսաստանի համար դրանց ռազմավարական կարևորությանը, այսօր Պեկին է ժամանել այցի ընդամենը մեկօրյա ծրագրով, կարծես գտնվում է փշերի վրա…

Այդ մեկ օրվա ընթացքում Պուտինը պետք է հասցնի մասնակցել երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկումը ներառող ռուս-չինական բանակցություններին, այնուհետև ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ շփվի աշխատանքային ճաշկերույթի ընթացքում, Չինաստանի ղեկավարի հետ միասին հանդես գա նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարությամբ, այսօր երեկոյան որպես հյուր ներկա լինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան